երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի մեր ներկայությամբ․ Ալիև

Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի մեր ներկայությամբ․ Ալիև

Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի (եռակողմ հայտարարությունը) մեր ներկայությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, շատ զգայուն, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն որևէ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ», - ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ակտիվ դեր է խաղացել Ղարաբաղում 2020 թվականի աշնանը զինված հակամարտության կարգավորման գործում.

«Նոյեմբերի 9 -ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դեր էր խաղում իրադարձություններում: Նա իմ ուղերձները փոխանցում էր Փաշինյանին, իսկ նրանից՝  ինձ: Այս համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվեցին մինչև ուշ գիշեր և ընդունվեցին կեսգիշերն անց: Ի վերջո, մեզ հաջողվեց համաձայնության գալ տեքստի շուրջ », - ասել է Ալիեւը:

  • Կիսվել: