հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին Դոնբասի պաշտպանության ուղղությամբ հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանության ուղղությամբ հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել ռուս-իսրայելական երկկողմանի շփումները տարբեր մակարդակներում:

Իսրայելի վարչապետն առաջարկել է միջնորդություն Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով:

«Նաֆթալի Բենեթն առաջարկել է Իսրայելի միջնորդությունը ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: