հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ  Քոչարյանի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի հետ։  Այս մասին հայտնում են Wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մոտ են նախագահի աշխատակազմին:

 

«Մեր տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին: ՌԴ նախագահը և Հայաստանի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում ներկայիս վիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես նաև Երևանում ներքաղաքական իրավիճակը: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը: Զրույցը տևել է գրեթե մեկ ժամ»,- ասված է գրառման մեջ։

Ավելի ուշ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից հաստատել են տեղեկատվությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: