երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ առցանց հանդիպում կանցկացնի

Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ առցանց հանդիպում կանցկացնի

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների ղեկավարները կայցելեն Մոսկվա՝ մասնակցելու խորհրդակցության, հայտնում է Ria.ru—ն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին նրանց հետ առցանց հանդիպում կանցկացնի:

Բացի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինից, հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: