Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ Աստանայում. Էրդողան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաստատելով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որի՝ Էրդողանն առաջիկա օրերին ծրագրում է Պուտինի հետ բանակցություններ վարել Ղազախստանում:
Նշենք որ վերջին անգամ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հանդիպել են Սոչիում՝ անցյալ տարվա սեպտեմբերին, այնուհետև բազմիցս հաստատվել է Պուտինի այցը Թուրքիա, սակայն ժամկետներ չեն հստակեցվել: