ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ բացենք. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ բացենք. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն նշում է, որ լուծումների հարցում իրենց մոտեցումները տարբեր են:

Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասաց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում: «Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր:  Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը և պայքարով նոր դռներ բացել»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց՝  երբեք չի համարել, որ լինում են անհույս վիճակներ, քանի որ միայն պայքարողի համար է դուռ բացվում: «Այո, վիճակը ծանր է, այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ վիճակում ուղղակի հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք այսօր արվում են Հայաստանի նկատմամբ: Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: