շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Ռենեսանս» ռեստորանի բակում. կա վիրավոր

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ «Ռենեսանս» ռեստորանի բակում. կա վիրավոր

Երեւանում, հունիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել. ժԺամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է  հնչել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի ծառայողներից մի քանիսը մեկնել են նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 51-ամյա Անդրանիկ Ստեփանյանն է, ով այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկների հայտարարության՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ միջադեպի ժամանակ ծեծկռտուքին մասնակցել են 1 տասնյակից ավելի անձինք, որոնց ինքնությունները և դեպքի հանգամանքները պարզվում է։ Պարզվում է  նաև՝ արդյո՞ք վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ հնչել են, թե ոչ, քանի որ նմանատիպ տեղեկություններ էլ են ստացվել։

  • Կիսվել: