չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Վիտալի Բալասանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

168.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ինչ-ինչ առաջարկներ:

168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հարցին՝ եղե՞լ է նման հանդիպում, պատասխանեց. «Չունեմ նման տեղեկություն, որ հաստատեմ կամ հերքեմ»:

Կայքը փորձեց տեղեկության վերաբերյալ  պարզաբանում ստանալ  նաև Վիտալի Բալասանյանից, սակայն չհաջողվեց կապ հաստատել նրա հետ:

 

  • Կիսվել: