շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Վիսոցկու թաղմանն ավելի շատ մարդ էր հավաքվել, քան Օլիմպիադային. Վլադիմիր Վարդանյան

Վիսոցկու թաղմանն ավելի շատ մարդ էր հավաքվել, քան Օլիմպիադային. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչումները եղել են իշխանական վերնախավին մոտ կամ հեռու կանգնելու համար։

Ըստ նրա, շատ արժանավորներ կան, որ վաստակավոր կամ ժողովրդական չեն, ու փոխարենը կան այնպիսիք, որոնք արժանի չէին դրան․ «Ըստ էության, այս կոչումը, բացի ֆինանսական փոխհատուցումից, տալիս է նաև լոյալության համապատասխան վերաբերմունք»,- ասել է նա՝ հավելելով․ «1980թ., երբ ամբողջ աշխարհը հետևում էր Մոսկվայում տեղի ունեցող Օլիմպիադային, և միաժամանակ տեղի էր ունենում Վլադիմիր Վիսոցկու թաղումը, ավելի շատ մարդ էր հավաքվել թաղման վայրում, քան Օլիմպիադայի միջոցառումներին, որովհետև մարդն ուներ ժողովրդականության բարձր մակարդակ, թեև ուներ 0 պարգև ու 0 կոչում»։

  • Կիսվել: