շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վիրավորական է, երբ գեներալի ուսադիրներ կրող մարդը կարող է խոսել կեղծիքների մասին. Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանի մասին

Վիրավորական է, երբ գեներալի ուսադիրներ կրող մարդը կարող է խոսել կեղծիքների մասին. Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանի մասին

Պետք է ստեղծվի մարմին, որը կղեկավարի այդ ձայնագրությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե իրականության հետ որևէ աղերս չունի Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը,  որ անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել։

«Այն, ինչ ասում է Փաշինյանը, դա ապացուցելի տեղեկություն է և իմ համար վիրավորական է, երբ գեներալի ուսադիրները կրող մարդը կարող է խոսել կեղծիքների հնարավոր լինելու մասին: Պետք է ստեղծվի մի մարմին, որը իրավասու կլինի այդ ամբողջ տեղեկությունը տնօրինելու, ինչպես եղավ ապրիլյան քննիչ հանձնաժողովի պարագայում, երբ մեր ձեռքում հայտնվեցին բազմաթիվ փաստաթղթեր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև իր խոսքում անդրադարձավ ՀՀ 1-ին նախագահի հետ հանդիպման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը:

«Վարչապետը արեց կարևոր հայտարարություն իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին դրանք շատ կարևոր փաստերի մասին: Երբ համադրեք բոլոր դետալները, պարզ կլինի՝ որտեղից ուր ենք հասել»,- նշեց Քոչարյանը:

  • Կիսվել: