շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակությունը Երևանում է՝ տեղում ծանոթանալու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակությունը Երևանում է՝ տեղում ծանոթանալու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության անդամների հետ:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է աշխարհում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի փոխնախագահ, ՄԱԿ-ի կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Անգելա Քեյնը նշել է, որ Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Պատվիրակության անդամների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մասին, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Հանձնաժողովի նախագահը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Լեռնային Ղարաբաղի երեք ուսանողների առեւանգման, ինչպես նաեւ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, Իրանի եւ Վրաստանի հետ համագործակցությանը:

  • Կիսվել: