Վիեննայի Գրաբեն հրապարակում ոստիկանությունը 4 ահաբեկչի է ձերբակալել
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոստիկանությունը Գրաբեն կենտրոնական հրապարակում ձերբակալել է 4 ահաբեկչի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով OE24 հեռուստաալիքին:
Հեռուստաալիքը ուղիղ միացմամբ ցուցադրել է ձերբակալման կադրերը, որոնցում երևում է, որ միանման հագնված ահաբեկիչները կանգնած են՝ ձեռքերը վեր պարզած:
Գրաբեն հրապարակը գտնվում է սինագոգից ոչ հեռու, որտեղ հրաձգություն էր տեղի ունեցել:
Նշվում է, որ Վիեննայի երկնքում ոստիկանական ուղղաթիռ է բարձրացվել, որից անցորդներին բարձրախոսով հորդորում են լքել փողոցները:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նվազագույնը 15 մարդ է տուժել կրակոցների հետևանքով, նրանցից 7-ը ստացել է ծանր վնասվածքներ:



