հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վերսկսվել է «Հյուսիսային հոսք-1» գազատարով ռուսական գազի մատակարարումը Եվրոպա

Վերսկսվել է «Հյուսիսային հոսք-1» գազատարով ռուսական գազի մատակարարումը Եվրոպա

Պլանային տեխնիկական աշխատանքներից հետո վերսկսվել է «Հյուսիսային հոսք-1» գազատարով ռուսական գազի մատակարարումը Գերմանիա։ Ըստ Euronews-ի՝ խողովակաշարի օպերատորները նշում են, որ դեռ որոշ ժամանակ պետք է անցնի, մինչև գազատարն աշխատի ամբողջ հզորությամբ։

Գազատարը տեխնիկական աշխատանքների համար փակվել էր հուլիսի 11-ին, սակայն դեռ մինչ այդ Գազպրոմը մատակարարումների մակարդակը նվազեցրել էր մինչև անվանական հզորության 40 տոկոսը՝ պատճառաբանելով, որ Կանադան ժամանակին չի վերադարձրել վերանորոգման ուղարկված գազատուրբինը։

Եվրոպայում մտավախություն ունեին, որ տեխնիկական աշխատանքների ավարտից հետո Մոսկվան չի վերսկսի գազի մղումը։

Ձմռանը գազի պակասի հետ կապված խնդիրներից խուսափելու համար Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ԵՄ երկրները օգոստոսի 1-ից մինչև մարտի վերջ 15 տոկոսով կրճատեն գազի օգտագործումը։

  • Կիսվել: