երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Վերլուծել ենք նախկին շարժումները». Ռուստամյանը նշեց, թե ինչ է պետք իշխանափոխության հասնելու համար

«Վերլուծել ենք նախկին շարժումները». Ռուստամյանը նշեց, թե ինչ է պետք իշխանափոխության հասնելու համար

Աշխարհում իրավիճակ է փոխվել եւ դա մեզ տալիս է հնարավորություն, որ կարողանանք փոխլրացման տրամաբանությամբ գերտերությունների հետ աշխատել և մեր շահերը պաշտպանել։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Սա հստակ օրակարգ է, և այս հստակ օրակարգի շուրջ Դաշնակցությունը արտահայտում է իր պատրաստակամությունը արդեն նաև մեր բարձրագույն ժողովի մակարդակով համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են այս օրակարգը և պատրաստ են որպես անհրաժեշտ պայման իշխանափոխություն իրականացնել, որպեսզի հնարավոր լինի փոխել այս ապազգային ուղեգիծը։

Իհարկե, միշտ խոսքը գնում է, թե այդ իշխանափոխությունը ինչպես պետք է իրականացվի: Ընդհանուր ժողովում, վերլուծվել են անցած երեք շարժումները ընդդիմադիր, որոնք որոնց առանցքում եղել է Դաշնակցությունը: Բնականաբար ընդհանուր ժողովում էլ կա այս դժգոհությունը, որ մենք մեր նպատակին չենք հասել։ Այս գիտակցումը կա, կատարել ենք ինչ որ հնարավոր է, բայց ընդհանուր ժողովը խնդիր է դրել, որ ավելի ամբողջական վերլուծել այդ ամբողջ ընթացքը ընդդադիր շարժումների և առավել ճշգրիտ որոշումներ կայացնել՝ դաս քաղելով անցած փորձից, որ հնարավոր լինի իշխանափոխությունն իրականացնել»,-ասաց նա:

Ռուստամյանի խոսքով, իշխանափոխության համար իրենք ունեն իրենց պատկերացումները, որը հետևյալն է. «Մենք ունենք կարիք անհրաժեշտ ակտիվության և մասնակցության պատրաստ ցուցարարների կազմակերպված ներկայության։ Այսինքն, մեզ պետք է ոչ միայն ընդհանուր թիվ մասնակցության, այլ պետք է ակտիվության և վճռականության պատրաստ մի իսկապես կազմակերպված մասնակցություն, որը հնարավորություն կտա շարունակական զանգվածային անհնազանդության գործողություններ կազմակերպել

Դրանք ինքնանպատակ չպիտի լինեն, դա պետք է հասունացնի ժողովրդի անմիջական իշխանության իրացումը, որի մասին անընդհատ այս իշխանությունները խոսում են, որ իրենք ժողովրդով են եկել:

Սրա համար անհրաժեշտ է զանգվածային անհնազանդության գործողությունների շարունակական իրականացում, որպեսզի պարզ դառնա, որ այլևս գործող իշխանությունները մնացել են շենքերում, իսկ իրական իշխանությունը, որի հետ այսօր մեր ժողովուրդը համաձայն է, գտնվում է շատ շենքերից դուրս և այս իրավիճակը փոխելու համար բնականաբար առաջանալու է կոնկրետ խնդիր, այս իշխանություններին հեռացնելու»,-ասաց Ռուստամյանը:

  • Կիսվել: