երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերջապես խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու արտահերթ ընտրությունների միջոցով. Ավինյան

Վերջապես խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու արտահերթ ընտրությունների միջոցով. Ավինյան

Այսօր, վերջապես, խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Այսպիսի համաձայնությունը 2018թ. հեղափոխության նվաճումներից եմ համարում, երբ քաղաքական ուժերն իշխանության հարցին լուծում տալու համար դիմում են դրա իրական տիրոջը՝ ժողովրդին:

Հեղափոխության հաջորդ նվաճումը, հետևաբար, պիտի լինի հունիսի 20-ի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը` ժողովրդավարական սկզբունքներին և ոգուն համապատասխան՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել արտահերթ ընտրություններ:

 

 

 

  • Կիսվել: