երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վերին Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
 
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը նոյեմբերի 25–ից ձյան պատճառով փակվել էր բեռնատարների համար։
 

«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բեռնատարների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
 
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

  • Կիսվել: