կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Վերին Լարս» անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

«Վերին Լարս» անցակետը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

«Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։
 
Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ աստիճանաբար կազմակերպվում է Ռուսաստան-Վրաստան սահմանին մնացած մեքենաների հոսքը»,- ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: