երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վերաքննիչ դատարանը քննում է Առուշանյանի խափանման միջոցի հարցը

Վերաքննիչ դատարանը քննում է Առուշանյանի խափանման միջոցի հարցը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 8-ին, քննելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի բակում  ի պաշտպանություն Գորիսի համայնքապետի՝ ակցիա է տեղի ունենում։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

  • Կիսվել: