երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վենետիկի հանձնաժողովի հետ անձնական կապերով չենք աշխատում, չնայած մեր կապերը պակաս մտերիմ չեն. Հովհաննես Իգիթյան

Վենետիկի հանձնաժողովի հետ անձնական կապերով չենք աշխատում, չնայած մեր կապերը պակաս մտերիմ չեն. Հովհաննես Իգիթյան

Ինձ զարմացնում է, թե ինչու դուք չեք գնում եւ 2015-ի Սահմանադրությունը գրողներին չեք հարցնում՝ ինչո՞ւ դուք այն մոդելը, որի համար ստացել եք Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը, դուք այդ մոդելը 2 տարի առաջ նենգափոխեցիք եւ երկարացրեցիք նախորդ մոդելը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները եվրոպական կառույցների հետ գործընկերոջ մակարդակով են խորհրդակցում, իսկ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը ստացվում է:

«Անկախ այն բանից, որ այնտեղ ժամանակին այն մարդիկ են մտել, ես դա տեսել եմ, որոնք չպետք է մտնեին, բայց մենք համարում ենք, որ դա էլ է քաղաքական պայքար, որ մարդիկ մտնում եւ ներկայացնում են իրավիճակը: Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ ոչ թե անձնական կապերով ենք աշխատում, չնայած մեր կապերը պակաս մտերիմ չեն, եւ մենք աշխատում ենք ինստիտուցիոնալ եւ գործընկերային ձեւով:

Այդ առումով հիմնականում քաղաքակիրթ աշխարհում ընդունված է այն մոդելը, որը մենք հիմա ուզում ենք իրականացնել: Այդ մոդելը մենք չենք հորինել, դա գրված է 2015-ի Սահմանադրության մեջ»,-ասաց նա։

  • Կիսվել: