հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին

Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։

Մանուկյանի հայտարարությունը ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:

Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:

Հարգանքով՝

Վազգեն Մանուկյան

13.05.2021 թ.»։

  • Կիսվել: