«Վաշինգտոնյան բանակցություններում բարձրացրել ենք Ղազախի շրջանի յոթ և Նախիջևանի մեկ գյուղի հարցը». Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը խոսել է Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններում ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերի մասին:
«Խոսքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հազար կիլոմետրից ավելի չսահմանազատված սահմանի մասին է: Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը բարձրացրել է նաև Ղազախի շրջանի յոթ և Նախիջևանի մեկ գյուղի հարցը, որոնք դեռ օկուպացված են»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը ևդելիմիտացիայի հարցը:
՛՛Քննարկվել է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենանք, եւ նաեւ պայմանավորվածություն է եղել, որ մինչեւ տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու, այսինքն՝ խաղաղության պայմնագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են՛՛,-ասել է Գրիգորյանը:



