չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Վաշինգտոնում այսօր կկայանա Ռուբիո-Միրզոյան հանդիպում

Վաշինգտոնում այսօր կկայանա Ռուբիո-Միրզոյան հանդիպում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր՝  հունվարի 13-ին  Պետքարտուղարությունում կընդունի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին։

Հանդիպման մասին տեղեկանում ենք պետքարտուղարության պաշտոնական էջից, որտեղ հրապարակված է Մարկո Ռուբիոյի հանդիպումների գրաֆիկը։ Միրզոյանի հետ հանդիպումը նախատեսված է վաշինգտոնյան ժամանակով ժամը  12։00-ին, երևանյան ժամանակով՝ ժամը 21։00-ին։

Նշենք, որ հայկական կողմը Միրզոյանի՝ ԱՄՆ այցի մասին հաղորդագրություն չի հրապարակել։ Հունվարի 9-ին Ա. Միրզոյանը հանդիպել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Ի թիվս այլ ծրագրերի, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության, կայուն զարգացման խթանման տեսանկյունից։skype sharing button

  • Կիսվել: