շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաշինգտոնում ադրբեջանական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը, սպասում ենք առաջարկներին. Փաշինյան

Վաշինգտոնում ադրբեջանական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը, սպասում ենք առաջարկներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցությունների վերջին զարգացումները։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող իր առաջարկները։

«Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր առաջարկները։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Արձագանքների առումով, այնուամենայնիվ, տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ և այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների և իրավիճակների հետ»,- ասել է վարչապետը։
 

Վարչապետը ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։

«Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այս դիրքորոշմանը։ Հույս ունենք, որ ՀԱՊԿ-ն մեր այս դիրքորոշումը նույնպես կպաշտպանի»,- ասել է Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: