երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վաշինգտոնն ու Անկարան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը

Վաշինգտոնն ու Անկարան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացը քննարկվել է օգոստոսի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև զրույցի ընթացքում: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Հաղորդագրության մեջ նշված է. 

«Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը։ Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունում» իր առաջնորդության համար և ընդգծել Կրեմլի կողմից պարենը որպես անմարդկային ճնշման միջոց օգտագործելուն հրատապ լուծումներ տալու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության փաստաթուղթը Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը ներկայացնելու հանձնառության համար»,- հայտնել է պետքարտուղարությունը:

  • Կիսվել: