երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վաշինգտոնի բանակցություններում ինչ-որ X պահից կողմերը սկսել են իրար հետ հաղորդակցվել ավելի ուղիղ եւ բաց. Փաշինյան

Վաշինգտոնի բանակցություններում ինչ-որ X պահից կողմերը սկսել են իրար հետ հաղորդակցվել ավելի ուղիղ եւ բաց. Փաշինյան

Վաշինգտոնի բանակցությունների ամենակարեւոր արձանագրումն այն է, որ X պահից կողմերը կարծես, սկսել են իրար հետ հաղորդակցվել ավելի ուղիղ եւ բաց՝ ներկայացնելով իրենց  մտահոգությունները եւ դիմացինի նկատմամբ ունեցած անվստահության պատճառներն ու հիմքերը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ նյուանսներ են ի հայտ եկել, որոնք նախկինում կողմերին գուցե այդքան տեսանելի չէին փոխադարձաբար, կամ համենայնդեպս, արձանագրված չէր:

Փոխադարձ ըմբռնում ասելով դա նկատի ունեմ, որ Վաշինգտոնի բանակցությունների ամենամեծ առանձնահատկությունը համարում եմ խոսակցության ոճը, որ շատը ուղիղ խոսակցություն է տեղի ունեցել: Ինչ-որ պահի թաքնված իմաստները սկսել են ավելի քիչ լինել եւ խոսակցությունները եղել են ավելի հասկանալի փոխադարձաբար: Մեր տպավորությունն է այդպես, չեմ կարող Ադրբեջանի կողմից ասել»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: