ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարդան Ոսկանյանը նշանակվել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական

Վարդան Ոսկանյանը նշանակվել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանը այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։ Այդ մասին Ոսկանյան տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Միանալով «Հայրենիք»-ի քաղաքական թիմին, այսօր նշանակվել եմ կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական։

Համախոհ ընկերներիս հետ միասին ջանալու եմ ուժերիս ներածին չափով նպաստել Հայրենիքի և «Հայրենիք»-ի հզորացմանը»,- գրել է իրանագետը:

 

  • Կիսվել: