չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարդան Ղուկասյանը (Դոգ) շոկի մեջ է․ «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» ավագանիների կողմից հնչեցված հայհոյանքներից․ «Հանրային ձայնի ավագանի»

Վարդան Ղուկասյանը (Դոգ) շոկի մեջ է․ «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» ավագանիների կողմից հնչեցված հայհոյանքներից․ «Հանրային ձայնի ավագանի»

«Վարդան Ղուկասյանը (Դոգ) շոկի մեջ է, այդ բառապաշարից ելնելով: Անգամ Վարդան Ղուկասյանը նման հայհոյանքներ չի օգտագործում, ապշած էր, թե ինչպես կարող է կինն իրեն թույլ տալ ավագանու նիստերի ընթացքում նման հայհոյանք կիրառել»,-լրագրողներին հայտնեց Երևանի ավագանու«Հանրային ձայն», խմբակցության անդամ  Ամալյա Սարգսյանը:

Նա նաև հայտնեց,  որ «Մայր Հայաստան» խմբակցության հետ պայմանավորվել էին բոյկոտել ավագանու նախորդ օրվա նիստը, բայց վերջիններս եկել են նիստի և փորձել են ցույց տալ որ առանց «Հանրային ձայն»-ի կարող են ավագանու նիստում հարցեր լուծել:

Ավագանու անդամը նաև  հայտնեց, որ այդ հարցով հանդես կգան առանձին հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Ավագանու նիստի ժամանակ «Հանրապետություն» ֆրակցիայի նախագահ Անի Խաչատրյանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը հայհոյել են միմյանց։

Իսկ նույն Անի Խաչատրյանը և «Մայր Հայաստանի» մեկ այլ անդամ Սոնա Աղեկյանը քաշքշել են միմյանց և միմյանց վրա ջուր շփել։
 
Ավելը վաղ Անի Խաչատրյանը լեզվակռվի մեջ է մտել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արման Բաբաջանյանի հետ՝ սպառնալով նրան ուղարկել Ծերեթելի փողոց, որտեղ կանգնում են մարմնավաճառները։
 
Իսկ նիստի ընդմիջման ժամանակ Կենտրոնի և Շենգավիթի թաղապետերը ծեծի են ենթարկել «Մայր Հայաստանի» ավագանիներից մեկին։
 

  • Կիսվել: