Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մեկուսարանից հանդես է եկել հրատապ ձայնաուղերձով
Վարդան Ղուկասյանը (Դոգ) ԱՄՆ մեկուսարանից հանդես է եկել հրատապ ձայնաուղերձով։
Նա մասնավորրապես ասել է, որ իր անունից արվող դրամահավաքները կեղծ են, իրեն ոչ մի գումար չի հասնում և այս պահին նա գումարի կարիք չունի։ Շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին՝ նա ասել է, որ միակ բանը, ինչի անհրաժեշտությունը իսկապես կա, դա ԱՄՆ հայերի կողմից իր մոր հանդեպ հոգ տանելն է։
Նա նաև վերահաստատել է լուրը այն մասին, որ ԴՕԿ կուսակցությունը չի մասնակցի Գյումրու ընտրություններին։
«Ես մարտական եմ տրամադրված, իմ գործն արդար է, ինձնից է կախված ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։ Հայաստանի կողմից բոլոր քրեական մեղադրանքները շինծու և հնարովի են։ Դա կապացուցվի»,- նշել է նա։
Ուղերձը՝ ստորև․