ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետը Սևանում ծանոթացել է ընթացող շինաշխատանքներին (տեսանյութ)

Վարչապետը Սևանում ծանոթացել է ընթացող շինաշխատանքներին (տեսանյութ)

Հիմա մենք գտնվում ենք Սևան քաղաքի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասի ճանապարհին: Երբ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ եկել էի, Սևանի քաղաքապետն ու սևանցիները հարց բարձրացրին, որ այս ճանապարհը շատ կարևոր է: Վերջին անգամ ճանապարհը վերանորոգվել է 30 տարի առաջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սևանում ծանոթանալով կատարվող շինաշխատանքներին:

«Այն ժամանակ ես խոստացա, որ լուծվի այդ հարցը, քանի որ քաղաքային համայնքը չէր կարող, որովհետև նախագիծը շատ մեծ է՝ 800 մլն դրամ՝ 5,3 կմ: Եվ այսօր եկա, հարցրի, զուգադիպություն է, իհարկե, և երեկվանից արդեն նախնական շինաշխատանքները սկսվել են»,- տեղեկացրեց վարչապետը՝ ընդգծելով, որ ճանապարհի վերանորոգումն ամբողջությամբ փոխելու է 2 թաղամասի կյանքը:

«Խոստումից մինչև շինարարության մեկնարկը տևել է 2 տարի»,- հավելեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: