ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վարչապետը Ռուստամ Բադասյանին գործուղում է Արցախ

Վարչապետը Ռուստամ Բադասյանին գործուղում է Արցախ

Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի փետրվարի 18-19-ը ներառյալ գործուղել Արցախի
Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պահպանման համար նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղում հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ

  • Կիսվել: