երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաղվա հանրահավաքը՝ հանուն ժողովրդի իշխանության եւ օրինականության․ Վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Վաղվա հանրահավաքը՝ հանուն ժողովրդի իշխանության եւ օրինականության․ Վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց վաղվա՝ մարտի մեկի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մանրասները։

«Փորձ է արվում ինչ-որ լարումներ ստեղծել, խոսում են քաղաքացիական բախումների ու նոր մարտի 1-երի մասին։ Հայաստանում այլևս նոր մարտի 1-եր չեն լինելու և չեն լինելու նաև քաղաքացիական բախումներ, և վաղվա հանրահավաքը պետք է ի ցույց դնի հենց այդ հաստատակամությունը»,-նշեց Փաշինյանը և հավելեց՝ նրանք Հայաստանում թշնամիներ չունեն, չեն ունեցել և չեն ունենալու․ «Բոլորը, անկախ քաղաքական հայացքներից և արտահայտած դիրքորոշումներից, մեր եղբայրները և քույրերն են»։

Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը հանրահավաքի ժամանակ կանդրադառնա  «Մարտի 1-ի գործով» դատավարության, ռազմական հեղաշրջման փորձին, դատական բարեփոխումներին և Հանրապետության նախագահի կայացրած «անհասկանալի» որոշմանը․ «Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, այն որևէ օրինական հենք չունի»։

Ըստ նրա՝ ամիսներ առաջ  ԲԴԽ նախագահի հայտարարությունը նույնքան անընդունելի է, որքան ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: