կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետը մեկնում է Պրահա. նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ

Վարչապետը մեկնում է Պրահա. նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնում է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: