ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետը կոչ է անում շարունակել   հանրային վերահսկողության գործողությունները

Վարչապետը կոչ է անում շարունակել հանրային վերահսկողության գործողությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքցիների օգնությանը՝  հակահամաճարակային կանոնների խախտմանդեպքերն արձանագրելու համար։ Նա խնդրում է շարունակել հանրային վերահսկողության գործողությունները։

«Հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։

Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։

Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։

Օրական 500-ը դարձնենք օրական 5։
Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,- մասնավորապես գրել է վարչապետը։

  • Կիսվել: