ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ կմեկնի Մյունխեն․ Աննա Հակոբյանը կհանդիպի «Կին քաղաքական առաջնորդներ»–ի ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ կմեկնի Մյունխեն․ Աննա Հակոբյանը կհանդիպի «Կին քաղաքական առաջնորդներ»–ի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: