շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետը հանգամանալից խոսել է սահմանազատման մասին, դա իմ տիրույթի խնդիրը չէ. Ժաննա Անդրեասյան

Վարչապետը հանգամանալից խոսել է սահմանազատման մասին, դա իմ տիրույթի խնդիրը չէ. Ժաննա Անդրեասյան

Վարչապետը ԱԺ-ում շատ հանգամանալից անդրադարձել է այն բոլոր հարցերին, որոնք կապված են սահմանազատման ու սահմանագծման հետ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դա ամենեւին իմ տիրույթի խնդիր չէ եւ ես աշխատում եմ չմեկնաբանել այն հարցերը, որոնք իմ մասնագիտական տիրույթում չեն:

Որպես քաղաքական թիմի անդամ, ես ամբողջությամբ կրում եմ կառավարության վարած քաղաքականության պատասխանատվությունը: Դա առավել քան ակնհայտ է:

Ես, ինչպես նաեւ դուք եւ այս երկրի ցանկացած քաղաքացի կրում է ցանկացած որոշման հետեւանքները»,-ասաց նա:

  • Կիսվել: