ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետը հաջողություն մաղթեց կառավարության անդամներին երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու գործում

Վարչապետը հաջողություն մաղթեց կառավարության անդամներին երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու գործում

Կառավարության 2021 թվականի առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց գործադիրի բոլոր անդամներին:

«Հաջողություն եմ մաղթում բոլորին այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերենք ճգնաժամային իրավիճակից:

Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն ու կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմին»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: