շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վարչապետը 5 օրվա ընթացքում իրավունք ունի նորից միջնորդելու. Մանուկյան

Վարչապետը 5 օրվա ընթացքում իրավունք ունի նորից միջնորդելու. Մանուկյան

Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկությամբ հանդես եկավ՝ աշխատանքից ազատել ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Դա մի մարդուն աշխատանքից հանելու հարց չէր, դա ուղղված էր ամբողջ բանակի դեմ: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ավարտին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու վազգեն Սարգսյանը՝ հալեվելով, որ օրենքով՝ հարցի լուծումն անցավ նախագահին:

՛՛Ինքը կարող էր ստորագրել, որը կնշանակեր՝  հաստատում է հարվածը բանակի դեմ, ինքը կարող էր չստորագրել: Կար միայն մեկ ճանապարհ բանակը պաշտպանելու՝ հետ ուղարկել առարկություններով՛՛,-նշեց նա և ասաց, որ վարչապետը 5 օրվա ընթացքում իրավունք ունի նորից միջնորդելու, որից հետո նախագահն ունի եւս 3 օր՝ որոշում ընդունելու՝ կամ ուղարկել ՍԴ կամ համաձայնվել որոշմանը:

՛՛Բայց մենք արդեն գիտենք՝ ինչով կվերջանա դա։ Մենք մեր պայքարի ժամանակ միշտ պահանջում էինք, որ բանակը կանգնի ժողովրդի կողքը, բանակը կանգնեց ժողովրդի կողքը, այժմ բանակը պիտի սպասի մեր քայլին, արդեն եկավ ժամանակը, որ մենք պետք է քայլ անենք։ Այն, ինչը մենք իրականացնում էինք, մոտենում է ավարտին՛՛,-ասաց Մանուկյանը։

 

  • Կիսվել: