շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական գործունեությունը մեր երկրում

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական գործունեությունը մեր երկրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը:

Վարչապետը պարոն Սխեմերսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

  • Կիսվել: