չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վարչապետը ողջունել է Օ դը Ֆրանսի և Վայոց ձորի միջև համագործակցությունը

Վարչապետը ողջունել է Օ դը Ֆրանսի և Վայոց ձորի միջև համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Քսավիե Բերտրանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ ունեն Վայոց ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր տարբեր ոլորտներում: Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահն իր տպավորություններով է կիսվել Վայոց ձորի մարզ, այդ թվում՝ Ջերմուկ կատարած այցից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: