կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչապետն ընդգծել է տարածաշրջանային կումունիկացիաները բացելու պատրաստակամությունը

Վարչապետն ընդգծել է տարածաշրջանային կումունիկացիաները բացելու պատրաստակամությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և վերահաստատել պայմանավորված սկզբունքների շրջանակներում լուծումների գնալու, խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանազատում/սահմանագծում իրականացնելու պատրաստակամությունը․

«Բացի վերը նշվածից՝ պետք է ընդգծեմ նաև տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով բացելու մեր պատրաստակամությունը, որն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ։ համոզված եմ, որ այս նախագծի իրագործումը մեր տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման նոր խթան կդառնա»,- ասել  է նա։

  • Կիսվել: