չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վարչապետն Օնիկ Գասպարյանին հանդիպման չի հրավիրել. Մանե Գևորգյան

Վարչապետն Օնիկ Գասպարյանին հանդիպման չի հրավիրել. Մանե Գևորգյան

Լուր է շրջանառվում, թե կառավարությունից կապ են հաստատել ԶՈՒ ԳՇ պետի հետ՝ հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է՝ Օնիկ Գասպարյանն առավոտյան՝ ժամը 9-ին, ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման, սակայն Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։ 

 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ  չի ցանկանում մեկնաբանել նման լուրերը։ 

«Ո՞վ ասաց, որ վարչապետն Օնիկ Գասպարյանին հրավիրել է, նա էլ ասել է՝ իրեն պետք եմ, թող ինքը գա։ Նման ստահոդ լուրերի մի՛ հավատացեք»,-ասել է Մանե Գևորգյանը։

  • Կիսվել: