կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետն արդեն երրորդ անգամ հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները․ իրավապաշտպան

Վարչապետն արդեն երրորդ անգամ հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները․ իրավապաշտպան

ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները (Կապան, Բեռլին, Հ1): Այս մասին գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եվս մեկ անգամ շեշտեմ, այսպիսի շինծու «քրեական գործ», կարծում եմ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել։Նույնիսկ, վարչապետին հնազանդ դատախազությունը չի կարողացել այդ աստիճան մասնագիտական անկում ապրել և երկու անգամ ՀՔԾ է վերադարձրել սույն գործը։ Բայց ոչ, վարչապետն անդրդվելի է, ի՜նչ օրենք, ի՜նչ անմեղության կանխավարկած, Սիրելի Առաջնորդի հրահանգներն ինքնին օրենք են և պետք է կատարվեն։ Եվ վարչապետին ենթակա ՀՔԾ-ն պարտավոր է «գործը» ևս մեկ անգամ կարկատել։

Իսկ եթե դատախազությունը փորձի նորից մերժել, ապա Արթուր Դավթյանը կդառնա «նախկին, կոռումպացված» և ոմն «հպարտ քաղաքացի» կդիմի ՀՔԾ, նախկին տարիներին գլխավոր դատախազի ինչ-ինչ անօրինականությունների մասին և քրեական գործը պատրաստ է։

 

Դե, իսկ դատարանը, որն արդեն «անցել է առողջացման ճանապարհը», պարզ է կհաստատի վարչապետի կայացրած դատավճիռը։

Հույսը կմնա տարիներ հետո «կոռումպացված» ՄԻԵԴ-ի որոշման վրա»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառմա մեջ։

  • Կիսվել: