շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վարչապետն առաջին հերթին կարևորվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը

Վարչապետն առաջին հերթին կարևորվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը

ՀՀ-ն կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները: Այս մասին այսօր  2022 թ. պետական բյուջեի նախագիծը քննարկելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը, և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագան նայելու հայ ժողովրդի ձգտման համար: Օգոստոսին մենք ներկայացրինք ՀՀ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական: Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ Կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ առաջին հերթին կարևորվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը:

«Ամենակարևորը պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և հետևաբար Կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման, այսպիսով խոչընդոտվում է նաև տնտեսական աճը: Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, և դրան ուղղված Կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այսպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը:

  • Կիսվել: