չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն էականորեն մեծացնում է մեր խոցելիությունը. Աբրահամյան

Վարչապետի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն էականորեն մեծացնում է մեր խոցելիությունը. Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ գնալու է՝ կասկած չունեմ, բնակաբար մինչև հերթական ընտրություններ չի ձգի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Նա գնալու է, եթե նույնիսկ հրապարակում հավաքված մարդիկ թողեն ու տուն գնա։

Դա իր պաշտոնավարման ժամկետը միգուցե քիչ թե շատ կավելացնի, բայց ավելին չի կարող։

Անկասկած այս մասին գիտի նաև իշխանությունը և դրա համար էլ անընդհատ տարբեր սցենարների շուրջ քննարկումների մեջ է։

Սխալ հաշվարկը կոշտ վայրէջք է ապահովելու, ինչի հետևանքները, կարծում եմ, որ իշխանության ներսում սկսել են գիտակցել։

Խնդիրն այն է, որ վարչապետի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն էականորեն մեծացնում է մեր խոցելիությունը, իսկ դրա հետևանքները մեր մաշկի վրա զգալու ենք բոլորս։

Չկողմնորոշվածներն ու այլոց հետ համեմատություններ անողները սա պետք է հաշվի առնեն»,- գրել է նա:

 

  • Կիսվել: