կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետի համար ոչ մեկը չի քայլել. Փաշինյանը՝ Գյումրիում ավտոներկրողներին

Վարչապետի համար ոչ մեկը չի քայլել. Փաշինյանը՝ Գյումրիում ավտոներկրողներին

Վարչապետի համար ոչ մեկ չի քայլել, դուք ինձ կանչե՞լ եք, եկել եմ, չէ, եկել եմ նայեմ ինչ է կատարվում, հասկանանք։ Այս մասին Գյումրիի մաքսատուն այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ավտոներկրողներին։

«Մեզ ստիպում են, որ մինչեւ դեկտեմբերի 31–ը ավտոմեքենանրը մաքսազերծենք, բայց այն օրենքը, որ գործում է ներկրելուց 10 աշխատանքային օր հետո մաքսազերծել, այսօր չի գործում։ Ես երեկ եմ ներմուծել մեքենաս եւ 10 աշխատանքային օր ունեմ հանգիստ գալու մաքսազերծելու, բայց որ պարտադրում են մինչեւ 31–ը մաքսազերծել։ Մենք մի խնդրանք ունենք կամ թույլ տվեք ով նոր է բերել 10 օրը պահպանվի կամ տամոժնյան շուրջօրյա աշխատի»,- Փաշինյանին դիմեցին ավտոներկրողները։

Նրանց խոսքով՝ մարդիկ կան, որ երեկ են մեքենան բերել իմանալով, որ 10 աշխատանքային օրը հունվարին է լրանում։

Վարչապետը պատասխանեց, որ կքննարկեն, հիմա չի կարող պատասխանել։

  • Կիսվել: