շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ դիրքերի հետագա բարելավման քայլերը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ դիրքերի հետագա բարելավման քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերը և դրա բարելավմանը միտված միջոցառումները։

Ներկայացվել են մանրամասներ տարբեր ուղղություններով արձանագրված հաջողությունների և այն ուղղությունների վերաբերյալ, որոնց շուրջ դեռևս կան բացեր և անհրաժեշտ է քայլեր իրականացնել։ Անդրադարձ է կատարվել նաև այն գործողություններին, որոնք կնպաստեն բարեփոխումների շարունակական իրականացմանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավման վերաբերյալ, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացրել վերոնշյալ ուղղությամբ արդյունավետ և հետևողական աշխատանք իրականացնելու շուրջ:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում բարեփոխումների հետևողական իրականացման ուղղությամբ մոտիվացիոն մեխանիզմների ներդրումը: Երկրի ղեկավարը հանձնարարել է շարունակել ինստիտուցիոնալ լուծումների ներդրման ուղղությամբ քննարկումներն ու ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ։  

  • Կիսվել: