շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետի ավիացիոն գծով խորհրդական Ճաղարյանը մամուլից է իմացել իր ազատման մասին

Վարչապետի ավիացիոն գծով խորհրդական Ճաղարյանը մամուլից է իմացել իր ազատման մասին

Վարչապետի ավիացիոն գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը մամուլից է իմացել իր ազատման մասին:

Այդ մասին է վկայում նրա ֆեյսբուքյան գրառումը.

«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»: Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ Շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրե եմ`

- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;

- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;

- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին: Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»,- գրել է արդեն նախկին խորհրդականը:

  • Կիսվել: