հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական. Վանեցյան

Վարչապետ ընտրվելու դեպքում Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական. Վանեցյան

Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա հավելեց, որ 17 կուսակցությունների շարքն այսօր ընդլայնվել է, ձևավորվել է «Հայրենիքի փրկության խորհուրդ» և որոշում կայացվել առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

«Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը և անցած ճանապարհը, որ որոշել ենք առաջադրել իրեն», - ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց՝ դա այն հիմնական պատճառներից էր, որոնք թույլ են տվել որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը

  • Կիսվել: