երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: