կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է։ Նա հանդիպելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ։

Խմբակցության անդամները հրաժարվում են մեկնաբանել, թե ինչ հարցի շուրջ է հանդիպում կազմակերպվել։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է խմբակցությանը, նախատեսվում է քննարկել Փաշինյանի վերջին այցը Մոսկվա և ստորագրված եռակողմ հայտարարությունը։ 

Նշենք, որ հանդիպումը դռնփակ է։

  • Կիսվել: